Գաղտնիության Քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 17/07/2025

Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես է «Նռանե» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 00218295) օգտագործում և պաշտպանում այն անձնական տվյալները, որոնք հավաքում է իր պաշտոնական կայքի՝ www.allsell.am-ի միջոցով։

1․Հավաքվող տեղեկատվություն

  • Անուն, ազգանուն
  • Հեռախոսահամար, էլ․ հասցե
  • Առաքման հասցե
  • Ձեր կողմից տրամադրված բանկային քարտի տվյալների անվտանգության համար պատասխանատու է այն բանկը, որը տրամադրում է Ձեզ այդ քարտը

2․Տվյալների օգտագործում

Ձեր տվյալներն օգտագործվում են՝

  • Պատվերների մշակման և առաքման նպատակով
  • Ձեր հարցումներին պատասխանելու և ծառայություններ մատուցելու նպատակով
  • Հաղորդագրությունների ուղարկման նպատակով (Նորություններ, ակցիաներ և այլն)

3․Տվյալների պաշտպանություն

3․1 Մենք կիրառում ենք համապատասխան կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ՝ Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով։

3․2 Մենք չենք փոխանցում Ձեր տվյալները երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալների փոխանցումն անհրաժեշտ է

  • Պատվերն առաքելու նպատակով (Օր՝ առաքման ծառայություններ)
  • Օրենքով սահմանված պահանջների դեպքում

4․Ձեր իրավունքները

Դուք ունեք Ձեր տվյալները փոփոխելու կամ ջնջելու իրավունք, ինչպես նաև իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից։ Ձեր տվյալների ջնջման հարցումը ստանալուց հետո, տրամադրված տվյալները կջնջվեն։

5․Ակցիաներ, զեղչեր և գովազդային առաջարկներ

5․1 AllSell-ը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է ակցիաներ, զեղչային ծրագրեր խաղարկություններ, գովազդային արշավներ՝ ըստ իր հայեցողության, առանց նախնական ծանուցման:

5․2 Ակցիաների շրջանակում կայքը կարող է օգտագործել օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները՝ հատուկ առաջարկների, տեղեկագրերի և գովազդային հաղորդագրությունների ուղարկման նպատակով։

5․3 Օգտատերն իր համաձայնությունն է տալիս այդ հաղորդագրությունները ստանալու՝ գրանցվելով կայքում կամ պատվեր կատարելով։ Օգտատերը ցանկացած պահի կարող է հրաժարվել այդ հաղորդագրություններից՝ կապ հաստատելով կայքի սպասարկման կենտրոնի հետ։

5․4 Զեղչերը կարող են կիրառվել միայն նախապես նշված ապրանքների համար

5․5 Ակցիաների ընթացքում հնարավոր է սահմանափակել ապրանքների քանակը մեկ գնորդի համար

5․6 Զեղչերը և հատուկ առաջարկները չեն կարող համատեղվել այլ զեղչային համակարգերի հետ (կուտակային քարտ, նվեր-քարտ և այլն)

5․7 Ակցիայի պայմանները կարող են փոփոխվել, առանց նախազգուշացման

5․8 Յուրաքանչյուր ակցիա ունի հստակ նշված սկիզբ և ավարտի ամսաթիվ։ Ակցիայի ավարտից հետո զեղչը չի կարող կիրառվել, նույնիսկ, եթե ապրանքն ավելացվել է զամբյուղում մինչև ակցիայի ավարտը։

8․ Իրավական դրույթներ

8․1 Մուտք գործելով allsell.am կամ allsell.am կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

8․2 Օգտվելով մեր կայքից՝ Դուք հաստատում եք, որ կարդացել և ընդունել եք սույն գաղտնիության քաղաքականությունը։ Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս փաստաթուղթը՝ առանց նախազգուշացման։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ծանոթանալ թարմացումներին։

Կոնտակտային տվյալներ

Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ բողոքներ՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներով Հեռ․՝ 011-33-00-08 | 096-33-00-08 Էլ․ փոստ՝ info@allsell.am